Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր կայցելի Բեռլին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Բեռլինում կայացած գործարար համաժողովի ընթացքում։ Ուկրաինայի նախագահի՝ Գերմանիա կատարած այցերի մասին սովորաբար հայտարարվում է դրանցից կարճ ժամանակ առաջ։ Դրանք անցկացվում են անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։ Ռուսաստանի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Գերմանիան դարձել է Կիևին ռազմական և այլ աջակցություն ցուցաբերող առաջատար երկիրը։