Միջազգային
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, թե վերջին շրջանում Իրանի քաղաքացիների և իրանական լրատվամիջոցների կողմից նկատվում է Ադրբեջանի Հանրապետության, ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին անհիմն կոշտ մեղադրանքների, վիրավորական արտահայտությունների և անօրինական կոչերի աճ։ Տարբեր մակարդակների կրոնական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են գալիս Ադրբեջանի ինքնիշխանության ու անվտանգության, երկրում պետության և կրոնի միջև ձևավորված հարաբերությունների, պետական կառավարման համակարգի և այլ ոլորտների դեմ, քարոզում կրոնական արմատականություն, փորձում հրահրել կրոնական ատելություն և թշնամանք, ինչպես նաև կոչեր անում իշխանությունը բռնությամբ փոխելու։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ Ադրբեջանի դեմ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոչերով հանդես եկած և թշնամանք քարոզած Իրանի 14 քաղաքացիներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, Ադրբեջանի տարածքում։ Նրանց արգելվել է մուտք գործել Ադրբեջան։ 1. Էհսան Մովահեդյան – քաղաքական վերլուծաբան, փորձագետ և դասախոս Թեհրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանում։ 2. Ահմեդ Ֆարշբաֆիյան – Թավրիզի համալսարանի Կովկասի և Անատոլիայի ուսումնասիրությունների կենտրոնի նախկին տնօրեն։ 3. Քամրան Ղազենֆարի – Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի պատգամավոր։ 4. Ալիռեզա Բեյգի – նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան։ 5. Աբուլֆազլ Զոհրավանդ –պատգամավոր 6. Աբբաս Մողթադայի Խորասղանի –պատգամավոր 7. Ալիռեզա Սալիմի — պատգամավոր 8. Հոսեյն Շարիաթմադարի — Keyhan թերթի գլխավոր խմբագիր։ 9. Այաթոլլահ Մոհսեն Արակի — Իրանի Գերագույն առաջնորդին ընտրող փորձագետների խորհրդի անդամ և որոշումների նպատակահարմարությունը հաստատող խորհրդի անդամ։ 10. Այաթոլլահ Մոհամմադ Ջավադ Ֆազել Լենքարանի – Ղոմի հոգևոր սեմինարիայի հեղինակների և ուսուցիչների միության անդամ, Ղոմի «Աիմմեի-Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի տնօրեն։ 11. Աբդոլհոսեյն Խոսրովպանահ – Իրանի մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար։ 12. Հոջաթ-օլ-Իսլամ Ղոլամրեզա Քավաշի – Թավրիզի ուրբաթ օրվա իմամի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Իրանի գերագույն առաջնորդի Արևելյան Ադրբեջան նահանգում ներկայացուցչության գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար։ 13. Դարիուշ Սաֆարնեժադ – պրոֆեսոր, քաղաքական փորձագետ։ 14. Ահմադռեզա Մուսավի – դերասան և հեռուստահաղորդավար։ Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի քաղաքացիների էր ներառել անցանկալի անձանց ցուցակում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
