Պաշտոնական քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները իրենց ֆեյքային բանակով սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածումը, որոնք շատ հաճախ անցնում են բարոյականության բոլոր սահմանները։
Նոյեմբերյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, այս տարիների ընթացքում դուք ճանաչել եք և՛ ինձ, և՛ տեղյակ եք իմ աշխատանքից։ Հետևաբար, անդրադառնալ այդ խղճուկ հակաքարոզին, իմաստ չեմ տեսնում։
Մեր գործն արդար է, մեր նվիրումը ձեզ ու համայնքին՝ անմնացորդ։
Վստահ եմ՝ այս ամենի լավագույն պատասխանը լինելու է նոյեմբերի 29-ի ձեր քվեարկությունը, որի արդյունքում ևս հինգ տարի միասին զարգացնելու ենք մեր սիրելի համայնքը։
