Միջազգային
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հարավային Կովկասում հեռանկարային հարթակ է դարձել «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի՝ Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև նրանց երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը առաջարկել էր, որ այս ձևաչափով առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, հետո մյուսը՝ Հայաստանում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով Նմանատիպ նյութեր Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
