Միջազգային
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունից հետո «Матч ТВ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմի ըմբիշներին այլևս չի թույլատրելու մասնակցել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգային: Արդյո՞ք RAF-ը այն մրցակցային պրակտիկան է, որն անհրաժեշտ է մարզիկներին։ Ոչ: Մեր տղաներից երեքը՝ Խանիևը, Կադեևը, Սադուլաևը, ովքեր գոտեմարտել են RAF-ում, լիարժեք նախապատրաստական փուլ չեն անցել: Մենք լեռներում էինք, որտեղ բարելավում էինք ֆիզիկական պատրաստվածությունը: Իսկ նրանք պատրաստվում էին RAF-ին: Ֆեդերացիայի և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի առաջնությանը որակավորված ըմբշները չեն գոտեմարտելու ոչ մի տեղ, բացի մարզչական շտաբի կողմից որոշված վարկանիշային մրցաշարերից։ Այսինքն՝ դուք այլևս թույլ չեք տա մասնակցել RAF-ին։ Թույլ չեմ տա։ Այլապես մենք կդիտարկենք երկրորդ կամ երրորդ համարներին։ Դա կոշտ դիրքորոշում է: Հիշեցնենք, որ RAF-ում հանդես է գալիս նաև Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, որը Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր 1/8 եզրափակիչում ու ավարտել ելույթները: Դավիթ Եղիազարյան Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն «Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
