Միջազգային
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Քննարկումները կկենտրոնանան հետպատերազմյան անվտանգության, ապաէսկալացիայի, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա», – գրել է հատուկ բանագնացը X սոցիալական ցանցում: Նա նշել է, որ բանակցությունները կանցկացվեն աշխատանքային խմբի մակարդակով՝ «նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակներում»: Ուիթքոֆի խոսքով՝ այս շաբաթ ամերիկացի բանակցողները Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք կքննարկեն «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հետպատերազմյան Եվրոպայի անվտանգության համակարգը և Ուկրաինայի վերականգնման տնտեսական աջակցության հնարավորությունները»։ «Հուսով ենք ամրապնդել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում արձանագրված առաջընթացը՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, որը երկարաժամկետ անվտանգություն կապահովի ապագա սերունդների համար»,- նշել է Ուիթքոֆը։ Հոկտեմբերին Թրամփի հատուկ բանագնացը Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ապա այցելել Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ էր վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր 2026 թվականի փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ առաջ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի «Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
