Միջազգային
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ գլխավորել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակը: Թարմացված աղյուսակում 29-ամյա թենիսիստը շրջանցել է իտալացի Յանիկ Սիներին ու բարձրացել առաջին տեղ։ Լավագույն եռյակը շարունակում է գլխավորել իսպանացի Կառլոս Ալկարասը։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան և 25-րդ տեղում է։ ATP-ի լավագույն տասնյակում են նաև Բեն Շելթոնը (ԱՄՆ), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Ֆլավիո Կոբոլին (Իտալիա), Արթյուր Ֆիսը (Ֆրանսիա), Ֆրենսիս Տիաֆոն (ԱՄՆ), Ալեքս դե Մինորը (Ավստրալիա) և Ռաֆայել Խոդարը (Իսպանիա): Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զվերևն այս տարի հաղթել է «Մեղ սաղավարտի» երկու մրցաշարում՝ US Open-ում ու «Ռոլան Գարոսում»: Նա նաև խաղացել է «Ուիմբլդոնի» եզրափակիչում, որտեղ պարտվել է Յանիկ Սիներին: ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը 45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
