Տնտեսություն
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2011 թվականին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացված 5 հա հողամասի աճուրդը։ Գումարը կվերադարձվի Արենի համայնքին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի ապրիլի 14-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 5 հա մակերեսով հողամասի՝ 2011 թվականի ապրիլի 14-ի աճուրդը։ Որպես անվավերության հետևանք, Դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ»: «Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
