Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է ավելի քան 164 հազար խմ լեռնային զանգված։ Արձանագրված դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 146 մլն 51 հազար 766 դրամ։ ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203 խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632 դրամ։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972 խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930 դրամ։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581 խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328 դրամ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908 խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996 քմ և աղբոտվել՝ 246 քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։ Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351 խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696 դրամ։ Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766 դրամ։ Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ «Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ