Տնտեսություն
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
Նոյեմբերի 1-ին Չարենցավան-Ալափարս ճանապարհին և հոկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում վարորդները պարեկներին 20 հազարական դրամ կաշառք են առաջարկել՝ իրավախախտումները չարձանագրելու համար։ Երկու դեպքում էլ վարորդները ձերբակալվել են։ Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։ Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
