Միջազգային
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թբիլիսիի Կայարանային հրապարակի մոտ գտնվող՝ խանութներով հետիոտնային կամրջի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ հրդեհը մարվել է։ Կամրջի վրա առևտրային տաղավարներ էին տեղակայված, որտեղ հիմնականում վաճառում էին հագուստ և կենցաղային ապրանքներ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է խանութներից մեկում։ Հրդեհի հետևանքով կամրջի մեծ մասն այրվել է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
