Քաղաքականություն
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և խմբի անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին: Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները: Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
