Քաղաքականություն
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու ցանցի պետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնն ստանձնում է եռամսյա դադարից հետո։ Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին։ Ստանձնած պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ և հետևողական աշխատանքով շարժվում ենք առաջ՝ հանուն Գյումրու խաղաղ զարգացման»,- գրել է Սարուխանյանը։ Հիշեցնենք, որ Սարուխանյանը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ։ 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվար ամիսը եղել է Շիրակի մարզպետ, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր։ 2021 թվականի սեպտեմբերին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, սակայն նույն տարվա դեկտեմբերի 6-ին ազատվել է այդ պաշտոնից։ 2025 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց շարունակելու է գործունեությունը կուսակցությունում։ 2026 թվականի սեպտեմբերին հարցազրույցում նշել էր, որ ընտրություններից հետո դադար է վերցրել և չի հեռացել քաղաքականությունից։ Դե՞մ եք որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան «Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
