Քաղաքականություն
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Այնպես չէ, որ «Ուժեղ Հայաստանը» դեմ է TRIPP-ին։ Պետք է հասկանանք ընդհանուր ժամանակագրական հարցերը։ TRIPP-ը և խաղաղության գործընթացը մեկնարկել են զուգահեռ, և իրականության մեջ TRIPP-ը նույնականացվում է խաղաղության պայմանագրի հետ»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը մասնակցել և համապատասխան ձայներ է ստացել խաղաղության խոստումով։ «Այսօր Ադրբեջանից կա Սահմանադրությունը փոխելու հրապարակային պահանջ, իսկ կառավարությունն իր գործողություններով բերում է նոր Սահմանադրություն, թեև ասում է, թե դա Ադրբեջանի պահանջով չէ։ Սա հերթական զիջումն է Ադրբեջանին։ Գտնում ենք, որ խաղաղության պայմանագիրը և TRIPP-ը միասին պետք է գային խորհրդարան։ Անկասկած, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ և TRIPP-ի հետ ներկայացվեր, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ էր քվեարկելու»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ Մանրամասները` տեսանյութում։ Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
