Քաղաքականություն
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Բուլղարիայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը։ Ֆրանսիական AFP գործակալության փոխանցմամբ՝ նախկին լրագրող Յոտովան, ինչպես նաև Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադևը, հանդես են գալիս Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին։ Իսկ Գյուրովը ներկայացնում է արևմտամետ քաղաքական դիրքորոշում։ Բուլղարիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով և չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու ժամկետ։ Ընտրությունների առաջին փուլը կայացել էր մեկ շաբաթ առաջ, սակայն թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։ Իլիանա Յոտովան հավաքել էր ձայների 34,76 տոկոսը, իսկ Անդրեյ Գյուրովը՝ 31,95 տոկոսը։ Առաջին փուլի ընտրություններին մասնակցությունը ռեկորդային ցածր էր՝ 23 տոկոսից պակաս։ Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում էր ընդհանուր առմամբ 27 թեկնածու։ Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
