Ադրբեջանի պետական սահմանին հայտնաբերված անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։ Նշվում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գեյթեպե» սահմանապահ ջոկատների պատասխանատվության գոտիներում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն ընդհանուր 22,9 կգ քաշով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխումը։ Համալիր օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք ապօրինի ներթափանցել են Ադրբեջանի օդային տարածք։ Միջադեպերի վայրերի զննության ընթացքում «Հորադիզ» սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում առգրավվել է 15,4 կգ, իսկ «Գեյթեպե» սահմանապահ ջոկատի տարածքում՝ 7,5 կգ թմրամիջոց։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո» Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում