Միջազգային
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը նպատակահարմար է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Իզվեստիան։ «Ինչ վերաբերում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը Ռուսաստանի մասնակցությանը, գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք տարածաշրջաններ, որոնց ժողովուրդները ևս պատմականորեն և ծագմամբ թյուրքեր են։ Հետևաբար, Ռուսաստանի մասնակցությունն այդ կազմակերպության աշխատանքներին միանգամայն հասկանալի, նպատակահարմար և բնական կլիներ»,- պարզաբանել է նա։ Նշվում է, որ ռուսական կողմը դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել։ Միևնույն ժամանակ, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ կազմակերպության հետ համագործակցության հարցը կքննարկվի Ղազախստանի հետ առաջիկա շփումների ընթացքում։ Պեսկովն ընդգծել է, որ խոսքը պետք է վերաբերի կազմակերպության հետ պետական մակարդակով համագործակցությանը, այլ ոչ թե Ռուսաստանի առանձին սուբյեկտների ինքնուրույն մասնակցությանը։ Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 30-ին Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում առաջարկել էր Ռուսաստանը ներառել կազմակերպության կազմում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո» Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
