Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Հանդիպման ընթացքում պաշտպանության ոլորտի տարբեր ուղղությունների, իրականացվող աշխատանքների և ընթացիկ զարգացումների վերաբերյալ բանախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին։ Երկօրյա միջոցառման շրջանակում լրագրողներն այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան, ինչպես նաև մարզերից մեկում գտնվող ՊՆ զորավարժադաշտում մասնակցել հրաձգության գործնական պարապմունքի»,- ասված է հաղորդագրության մեջ: Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում