Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ի ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ի ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։ «Վեոլիա Ջուր» ընկերության փոխանցմամբ՝ ջրանջատումը կվերաբերի Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածներին, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին և Պաշտպանության նախարարության շենքին։ Կոտայքի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի Մայակովսկի, Արամուս և Կաթնաղբյուր գյուղերում, ինչպես նաև Ջրվեժ գյուղի, Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերում։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով