Հասարակություն
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսման՝ Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5- 6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 4-7 աստիճանով։ Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
