Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով և փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդի էր տեղափոխում հիվանդանոց։ Հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է Հանրապետական շտապօգնության ծառայությունը՝ նշելով, որ վթարի հանգամանքները պարզվում են։ Ծառայությունը հորդորել է վարորդներին ճանապարհը զիջել միացված փարոսիկներով և շչակով երթևեկող շտապօգնության մեքենաներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման մեքենա կարող է ինչ-որ մեկի կյանքի համար շտապել։ Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են