Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մՄիջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։ Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են կարմիր ժապավենը և ազդարարել գրասենյակի բացումը։ Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։ Հյուրերը շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպման և տվյալների կառավարման գործընթացներին։ Կենտրոնի գործարկումը նոր կենսաչափական համակարգի ներդրման կարևոր փուլերից է՝ ուղղված տվյալների անվտանգ կառավարմանն ու համակարգի հուսալի, անխափան աշխատանքի ապահովմանը։ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ