ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը և տնտեսական կապերի խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։ ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններին։ Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ»։ Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն