ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Վենսան Էհրարդի հետ քննարկել է աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և բնակչության պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցեր։ Հայաստանի ՆԳ նախարարության Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։ ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը