Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները պարտություն են կրել: Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում ժամանակից շուտ հաղթել է Հարավային Կորեան ներկայացնող Մինհյեո Յունին, իսկ 1/8 եզրափակիչում 7:8 հաշվով պարտվել է ռուսաստանցի Աբուբակար Մուտալիևին: Նարեկ Հարությունյանը (74 կգ) որակավորման փուլում ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտություն է կրել ռուսատանցի Ինալբեկ Շերիևից: Հրայր Ալիխանյանը (79 կգ) ևս մեկնարկել է որակավորման փուլից և 0:11 հաշվով տանուլ տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևի դեմ գոտեմարտը: Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով և մինչև այժմ նվաճել է մեկ արծաթե մեդալ: Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դարձել էր աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պարտություն էին կրել 1/8 եզրափակիչում ու դուրս մնացել պայքարից։ Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում