Միջազգային
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի օմբուդսմեն Յանա Լանտրատովան և Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, գրում է Meduza-ն։ «Մենք գտնվում ենք Օլեշկիում։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք, այնտեղ էլ՝ մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ուկրաինայի տարածք։ Բոլորին նման հնարավորություն կտրամադրվի, մարդիկ աստիճանաբար նստում են ավտոբուս»,- տելեգրամում հրապարակված տեսանյութում պատմել է Լանտրատովան։ Կարճ ժամանակ անց տեսանյութը հեռացվել է։ Արախամիան էլ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունն անվտանգ հասել է Օլեշկի, որտեղ սկսվել են բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը։ Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը տեսանյութ է հրապարակել և հաստատել, որ գտնվում է քաղաքում։ «Լռության ռեժիմն արդեն 80 ժամ է՝ գործում է և շարունակվում։ Այժմ ես գտնվում եմ տեղում և զրուցում եմ տեղի բնակիչների հետ՝ նրանց կարիքները պարզելու և հասկանալու, թե ինչ օգնություն է նրանց անհրաժեշտ առաջին հերթին», – հայտարարել է Լուբինեցը։ Ռուսաստանն ու Ուկրաինան դադարեցրել են ռազմական գործողությունները Օլեշկիում՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ իրականացվող մարդասիրական առաքելության համար։ Լռության ռեժիմն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ի առավոտյան և կգործի մինչև նոյեմբերի 1-ի ուշ երեկո։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը «Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում 2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
