Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ը ամերիկյան Comstock Resources-ի հետ ստորագրել է վերջնական համաձայնագիր՝ ԱՄՆ-ում գազի արդյունահանման երեք նախագծերում ոչ օպերացիոն մասնակցության բաժնեմասեր ձեռք բերելու վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ SOCAR-ի և ամերիկյան Comstock ընկերության միջև ստորագրվել է առուվաճառքի վերջնական պայմանագիր, որը նախատեսում է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը ձեռք կբերի հետևյալ բաժնեմասերը՝ առանց գործառնական գործունեության կառավարմանը մասնակցելու իրավունքի Legacy Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 20% բաժնեմաս, Western Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 15% բաժնեմաս, Pinnacle Gas Services LLC ընկերությունում՝ Comstock-ին պատկանող 73% բաժնեմասի 15%-ը։ Համաձայն պայմանագրի՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով գնման գնի հնարավոր ստանդարտ ճշգրտումները։ Նշվում է, որ հինգ տարի անց, ինչպես նաև Western Haynesville նախագծի շրջանակում հետախուզման և արդյունահանման ակտիվներում ներդրված միջոցներից SOCAR-ի 15% եկամտաբերության ապահովումից հետո, ընկերության բաժնեմասն այդ ակտիվներում կնվազի մինչև 7,5%։ Գործարքի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի հուլիսի 1-ը։ Գործարքի ավարտի համար ներկայում իրականացվում են համապատասխան պետական մարմիններից անհրաժեշտ թույլտվություններ ստանալու գործընթացները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական ընթացակարգերը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ