Հասարակություն
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ կրծքանշանով։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: «Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի շուրջ։ Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով»,- ասվում է հաղորդագրությունում։ ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
