Միջազգային
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայում «Ուբերլանդիա» և «Մամորե» երիտասարդական թիմերի խաղի ժամանակ զանգվածային բախման հետևանքով մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել 53 հոգու, հաղորդում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգի մինչև 20 տարեկանների երկրորդ դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչի խաղի ժամանակ։ Ավելացված ժամանակում, երբ «Մամորեն» հաղթում էր 3:1 հաշվով, հյուր թիմի խաղացող Դավին գոլ խփելուց հետո վիրավորական ժեստերով սադրել է մրցակիցներին։ Դա հանգեցրել է դաշտում զանգվածային բախման, որին մասնակցել են ֆուտբոլիստները և երկու թիմերի ներկայացուցիչները։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը գրանցել է 53 հեռացում՝ 43 խաղացող, մարզչական անձնակազմի 8 անդամ և ակումբի 2 ղեկավար։ Այդ հեռացումներից երեքը տեղի են ունեցել կռվի բռնկումից առաջ։ Միջադեպից հետո մրցավարը դադարեցրել է խաղը։ Ավելին, նա կապ է հաստատել ոստիկանության հետ՝ «Ուբերլանդիայի» ներկայացուցիչների կողմից ստացած սպառնալիքների պատճառով։ Ֆուտբոլային խաղում հեռացումների նախորդ համաշխարհային ռեկորդը 36 էր, որը սահմանվել էր 2011 թվականին՝ Արգենտինայի 5-րդ դիվիզիոնի առաջնությունում կայացած «Աթլետիկո Քլեյփոլի» և «Վիկտորիանո Արենասի» միջև խաղում։ Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
