Սպորտ
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
Իտալական «Կոմոն» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում ֆրանսիական «Լանսին» 9:1 հաշվով հաղթելու շնորհիվ: «Կոմոն» պատմության մեջ առաջին ակումբն է, որը 9 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում, հաղորդում է Opta-ն: Բացի այդ, դա ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում: «Լանսն» իր հերթին դարձավ Եվրոպայի թոփ-5 լիգաները ներկայացնող առաջին ակումբը, որը 9 գոլ է բաց թողնում եվրագավաթների տնային խաղում: 1971 թվականից հետո «Կոմոն» առաջին ակումբն է, որ 9 գոլ է խփում եվրագավաթների արտագնա խաղում: Նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր նիդերլանդական «Ֆեյենորդը»՝ 9:0 հաշվով հաղթելով Կիպրոսի «Օլիմպիակոսին»: Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրից հետո Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը 9 միավորով չորրորդ տեղում է: «Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին» Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից» «Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
