Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտել է մրցելույթը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։ Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 3:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի 49-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին: Մրցախաղը տևել է 1 ժամ 13 րոպե: Առաջին շրջանում Կարեն Խաչանովը հաղթել էր աշխարհի 51-րդ ռակետ Դենիս Շապովալովին, որը երրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվել էր շարունակել պայքարը։ Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում 6,3 միլիոն եվրո։ «Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը» Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում