Հասարակություն
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» - «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է TRIPP նախագծի հատվածում միջազգային օպերատորի («front office») ներգրավմանը և դրա գործառույթներին։ ՊԵԿ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը։ Օպերատորի կողմից նախատեսվում է միայն պարզ գործողությունների իրականացում, որոնք որևէ կերպ չեն ազդում մաքսային վարչարարության արդյունավետության վրա։ Մինչդեռ ռիսկերի վերլուծությունը, զննումները և վերջնական որոշումների կայացումը մնում են բացառապես մաքսային ծառայողների տիրույթում։ Նշվել է նաև, որ միջազգային օպերատորի փոքր գործառույթների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև երկար տարիներ փակված սահմանների բացմամբ և կողմերի միջև վստահության մթնոլորտի ապահովմամբ։ Զուգահեռաբար, մաքսային համակարգում ակտիվորեն իրականացվում են թվայնացման և «անհպում» սպասարկման ռեֆորմներ։ Մանրամասները` տեսանյութում։ Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
