Հասարակություն
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքով և նաև այն մանդատով, որը ստացել է ժողովրդից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ մանդատ չեն ստացել, որպեսզի քվեարկեն «ալիևյան Սահմանադրության» օգտին. «Հետևաբար, Փաշինյանն ուզում է ճնշումներ գործադրել։ Թող գործադրի, դրանից ոչ մի բան չի փոխվում, ընդամենը հակաօրինական գործողություններ է հրահրում։ Ավելին, եթե իր մտքին կա քաղաքացիական բախումներ ստեղծել, շատ վատ է։ Իհարկե, մենք հակված չենք դրան և ամեն բան անելու ենք, որպեսզի դա թույլ չտանք»։ Նա նշեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն այլ բանի մասին էր խոսում, հիմա այլ. «Եվ երբ նա խոսում է, որ ժողովրդով դուրս են գալու և ճնշեն, ինքը գերագնահատում է իր պոտենցիալը, վարչական ռեսուրսը դուրս չի գալու Ալիևյան Սահմանադրության համար»։ Մանրամասները` տեսանյութում։ «Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
