Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեցին Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ: 85 կգ քաշային կարգում հանդես եկան Ռաֆիկ Հարությունյանը և Մարտին Պողոսյանը։ Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով 11-րդ տեղը գրավեց B խմբում, իսկ C խմբում հանդես եկած Պողոսյանը գրանցեց 337 կգ։ ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պայքարն ավարտել էին ևս երկու ծանրորդներ: Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, իսկ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը: Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։ 45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը