Ազգային ժողովում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ ԱԺ-ում կայանալիք փակ հանդիպմանը մասնակցելու են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպումը նախաձեռնել են ընդդիմադիր խմբակցությունները։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։ Դեպքից հետո հարցեր էին առաջացել սահմանային անվտանգության, ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու և բնակիչներին հնարավոր վտանգի մասին նախապես չզգուշացնելու վերաբերյալ։ Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․ կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ