«Մերսեդեսի» իտալացի ավտորարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելին ժամանակից շուտ ապահովել է Ֆորմուլա-1-ի չեմպիոնի կոչումը: Մեքսիկայի Մեծ մրցանակում Անտոնելին գրավել է երրորդ տեղը և մրցաշարջանի ավարտից չորս փուլ առաջ ընդհանուր հաշվարկում անհասանելի դարձել մրցակիցների համար: Մեքսիկայում առաջին տեղը գրավել է «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, որին հաջորդել է բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը «Ֆերարիից»: Ընդհանուր հաշվարկում Անտոնելին միավորների քանակը հասցրել է 380-ի: Մաքս Ֆերստապենը հավաքել է 261 միավոր, իսկ Լյուիս Հեմիլթոնը՝ 259: 20-ամյա Անտոնելին գերազանցել է գերմանացի Սեբաստիան Ֆետելի ռեկորդը և դարձել Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնը պատմության մեջ: Նա Ֆորմուլա-1-ում նորամուտը նշել էր նախորդ մրցաշրջանում: 2025 թվականին իտալացին 150 միավորով գրավել էր 7-րդ տեղը: Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները» Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել