Հասարակություն
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, ներդրումների ներգրավման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունը՝ ստարև․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, բազմոլորտ համագործակցության հետագա խորացման և Հայաստանում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին։ Այս համատեքստում ընդգծվել է ամերիկյան գործընկերների հետ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման, փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը։ Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
