Տնտեսություն
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության հնարավորություններն ու Հայաստանի ներդրումային ներուժը։ Դեսպանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության ներկայացուցիչ Դեյվիդ Բուլսի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։ Իր ելույթում դեսպանը ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում առկա ներդրումային ներուժը։ Դեսպան Մկրտչյանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության Արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։ Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհուրդը միավորում է մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, որոնք նպաստում են ԱՄՆ արտահանման խթանմանը և գործարար համայնքի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և մենթորական աջակցություն։ Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
