Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան երկրորդ հաղթանակն է տարել Իտալիայում անցկացվող Valle d’Aosta Ladies Open մրցաշարում ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչում 24-ամյա թենիսիստը երեք սեթում հաղթել է 164-րդ ռակետ, չեխ Գաբրիելա Կնուտսոնին՝ 1:6, 6:2, 6:3: Մրցախաղը տևել է 1 ժամ 43 րոպե: Քառորդ եզրափակիչում Ալինա Չարաևայի մրցակիցը կլինի կամ իսպանացի Մարիա Բասոլսը (115-րդ ռակետ), կամ ռուսաստանցի Էրիկա Անդրեևան (214-րդ ռակետ): WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 100-րդ տեղում է: Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին