Ազգային ժողովում 2027-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցեր ուղղեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ընտրություններից մեկ շաբաթ անց Հայաստան կատարած այցի և Հայաստանի Սահմանադրության շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել այցի համար, և արդյոք քննարկվել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Պատգամավորը նաև հարցրեց` արդյոք հայկական կողմը բանակցություններում բարձրացրել է Ադրբեջանի Սահմանադրությունում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ենթադրող դրույթների հարցը։ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հաջիևի այցին, նշեց, որ այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել փոխադարձ այցելություններ՝ տարբեր մակարդակներով։ Նրա խոսքով՝ հույս ունի, որ այդ պրակտիկան կշարունակվի։ «Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունների այցեր և հանդիպումներ, քննարկումներ»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով Սահմանադրության հարցին՝ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը Ադրբեջանի մտահոգությունները հասցեագրելու համար առաջարկել է ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ «Մենք ունենք թուղթ, որտեղ բոլոր հարցերը հասցեագրված են, և դա խաղաղության համաձայնագիրն է։ Ասել ենք՝ եկեք գնանք, ստորագրենք, վավերացնենք, և այդ խնդիրը կհամարենք լուծված, եթե ձեր մտահոգությունները անկեղծ են»,- ասաց Միրզոյանը։ Նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանի Սահմանադրության օրակարգը ներքին հարց լինելուց զատ ունի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նշանակություն։ Մանրամասները` տեսանյութում: Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս