Քաղաքականություն
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Հայաստանը նախատեսում է ստորագրել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը, մասնավորապես՝ պետական քաղաքականության իրականացման, իրավական տեղեկատվության, մասնագիտական փորձի փոխանակման և թվային նախագծերի ուղղություններով։ Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել աշխատանքային հանդիպումներ, խորհրդատվություններ, ինչպես նաև փոխանակել իրավական ակտեր և մասնագիտական նյութեր։ Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ դրա ստորագրումը կարևորվում է նաև նրանով, որ 2026 թվականին ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանը։ Համաձայնագրի երկարաժամկետ ակնկալվող արդյունքը Հայաստանի արդարադատության նախարարության իրավասության շրջանակում գործընթացների կատարելագործումն է՝ ԱՊՀ երկրների փորձի ուսումնասիրման և կիրառման միջոցով։ Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
