Հասարակություն
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց առաջիկա ժամերին սպասվող կարևոր քայլերի մասին՝ այլ մանրամասներ չնշելով։ «Կարևոր բան պիտի լիներ, մի քանի ժամ սպասեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Խոսելով իշխանություններից սպասվող գործողությունների մասին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական քայլերի հետևում ընկած է մեկ հիմնական նպատակ՝ ճնշում գործադրել հայաստանյան քաղաքական գործիչների վրա՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջած սահմանադրությունն ընդունելու համար»։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը և ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ անհնար է չարաշահում կամ հափշտակություն կատարել սեփական 100% բաժնեմասով ընկերությունում, քանի որ դա հավասարազոր է սեփական միջոցները մեկ գրպանից մյուսը տեղափոխելուն։ Նա նաև տեղեկացրեց, որ 100-ից ավելի եվրոպացի պատգամավորներին պատրաստվում են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմում-նամակ ներկայացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
