Հասարակություն
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Վարչապետը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։ Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
