Քարոզարշավի առաջին օրը սկսում ենք մեր համայնքի հրաշալի ու վառ երիտասարդների հետ հանդիպումով։
Այսօր՝ ժամը 18:00-ին, սիրով հրավիրում եմ բոլորիդ Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգի։ Խարույկի շուրջ, անմիջական ու անկեղծ մթնոլորտում կզրուցենք, կկիսվենք մեր նպատակներով, մտքերով ու ապագայի ծրագրերով։
Սպասում ենք յուրաքանչյուրիդ՝ միասին, նոր շնչով ու մեծ ուժով մեկնարկելու մեր համայնքի համար այս կարևորագույն շրջանը։
