ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը: Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը: 1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է: Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ