Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը՝ զգուշացնելով, որ այդ օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Վարչապետի խոսնակի հայտարարությունը՝ ստորև․ «Հարգելի քաղաքացիներ և Զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․ -չպատասխանել նման հաղորդագրություններին, -չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), -չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով -անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»։ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր