Ուկրաինական ԱԹՍ-ները լույս նոյեմբերի 4-ի գիշերը հարվածել են Ադիգեայի Հանրապետության Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին․ գրում է Current time-ը։ Ընկերության տվյալներով՝ կենտրոնի բոլոր աշխատակիցները նախապես տարհանվել են, տուժածներ չկան։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Օբյեկտում գտնվող ապրանքները կհեռացվեն վաճառքի հարթակից, և դրանք հնարավոր չի լինի պատվիրել։ Պատվերների մի մասը ընկերությունը կչեղարկի, իսկ մյուս մասը կտեղափոխի և կառաքի այլ պահեստներից։ Ադիգեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը հայտնել է, որ Ozon-ի օբյեկտում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ուժերն ու փրկարարները։ Բացի այդ, Տեուչեժսկի շրջանի Պետրով խուտորում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են գազատարն ու մասնավոր տներից մեկի ապակեպատումը։ Գազի արտահոսքը վերացվել է, տուժածներ չկան, նշել է նա։ Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը հայտնել է նաև բռնակցված Ղրիմում գտնվող «Գվարդեյսկոյե» օդանավակայանի և օկուպացված Դոնեցկի Շախտյորսկայա փողոցում գտնվող «Ֆենիքս» տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Հավելենք, որ Ozon-ի այս լոգիստիկ կենտրոնը բացվել է 2024 թվականին։ Բացման արարողության ժամանակ հանրապետության ղեկավարն այն անվանել էր «երկրի հարավում ամենախոշորը»։ Հայտարարվել էր, որ կենտրոնում կաշխատի մինչև 2 հազար մարդ։ Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնն այս տարվա օգոստոսի վերջին ևս ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ընդհանուր առմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի 14 շրջանների, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա 709 ուկրաինական ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը