Մշակույթ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ «Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային կարգավորումներին, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ հարթակում թվային նախաձեռնությունների քննարկման և թվային նախագծերի իրականացման կարգին: ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս
