Մշակույթ
Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով 3 տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հայտնում է Առողջապահության նախարարությունը: «Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է»,- նշվում է հաղորդագրությունում:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս
