Մշակույթ
Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի պատրաստման համար նախատեսված սննդի կառույցում՝ դպրոցի խոհանոցում, իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ՝ խոհանոցի հատակը չունի հարթ մակերես, գտնվում է ոչ նորոգ վիճակում, պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից, պատերը գտնվում են ոչ նորոգ վիճակում, չունեն հարթ մակերես, առկա է բորբոս․ սննդամթերքը պահվում է ոչ սննդային արտադրանքի հետ, սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում դրանց փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանություն ապահովող պայմաններում։ Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս
